Հրապարակվել է Դեյր-էզ-Զորում ահաբեկիչների եւ նրանց ռազմատեխնիկայի շարասյան ոչնչացման տեսանյութը

Снимок

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է ռուսաստանյան օդուժը ոչնչացնում «Իսլամական պետության» զինյալների զրահատեխնիկայի շարասյունը եւ նրանց պատկանող շինությունները:

Երկու օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ Դեյր-էզ-Զորի շրջանում ոչնչացվել է ջիհադիստներին պատկանող շուրջ 30 զրահատեխնիկա:

Միեւնույն ժամանակ, սիրիական կառավարական զորքերը Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների աջակցությամբ շարունակում են գրոհը Դեյր-էզ-Զորի ուղղությամբ:

Հաղորդվում է, որ սիրիական ռազմական օպերացիայի մեկնարկից սկսած ՌԴ զինուժը ոչնչացրել է շուրջ 28.000 զինյալների, օդուժն իրականացրել է մոտ 23.000 մարտական թռիչք, 77.000 օդային հարված, ազատագրվել է մոտ 500 բնակավայր:

 Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝