Բալաշիխայում օդանավ է կործանվել, օդաչուները զոհվել են

700ht_An

Ան-2 ինքնաթիռը կործանվել է ՌԴ Բալաշիխա քաղաքում ցուցադրական թռիչքի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Օդանավը ցածր բարձրության վրա ցուցադրական թռիչք էր իրականացնում: Օդաչուն չի կարողացել կառավարել, եւ ինքնաթիռն ընկել է գետնին: Երկու օդաչուներն էլ զոհվել են»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Հաղորդվում է, որ ավիավթարի պատճառի հիմնական վարկած է նշվում անձնակազմի սխալն օդաչուական բարձրագույն վարպետության հնարքներ իրականացնելու ժամանակ: «Մահացած հանգույց» հնարքի կատարման ժամանակ օդաչուն սխալ է թույլ տվել, եւ օդանավը կործանվել է: 

Ցուցադրական ելույթները նվիրված էին Ան-2 օդանավի ստեղծման 70-ամյակին:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝