Կիեւում բերման են ենթարկել Սաակաշվիլիի եղբորը եւ տարել անհայտ ուղղությամբ

2053951

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի եղբայրը՝ Դավիթը, բերման է ենթարկվել Կիեւում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Այսօր առավոտյան Ավակովի ՆԳ նախարարության ներկայացուցիչները բերման են ենթարկել իմ եղբայր Դավիթ Սաակաշվիլիին՝ նրան տանելով անհայտ ուղղությամբ»,- սոցցանցի իր էջում գրել է Միխայիլ Սաակաշվիլին:

Վերջինս պնդում է, որ իր եղբայրն Ուկրաինայում բնակության թույլտվություն ունի: «Նա իրավաբան է, Ուկրաինայում բնակության իրավունք ունի: Այդ կերպ նրանք ցանկանում են ազդեցություն գործել ինձ վրա, որպեսզի ես չվերադառնամ Ուկրաինա»,-նշել է Վրաստանի նախկին նախագահը:

Նրա խոսքերով՝ երկրի արեւմտյան սահմանների մոտ են կենտրոնացվել մոբիլ խմբեր: «Նրանք Կիեւից են, քանի որ տեղի սահմանապահներին չեն վստահում: Այդ խմբերի առաջադրանքն է՝ թույլ չտալ ինձ հատել սահմանը եւ առգրավել անձնագիրս»,-պնդել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ վերջինս զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, այնուհետ հայտարարել, որ երկիր կվերադառնա սեպտեմբերի 10-ին:   

 

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝