Տեխասին պատուհասած փոթորկի հետեւանքները

21121874_1255756494552955_233653212_n

«Հարվի» փոթորիկն ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ավերածությունների պատճառ է դարձել, ավելի քան 200 հզր մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման, հայտնում է The Washington Post-ը:

Փոթորիկն արդեն կորցրել է իր ուժգնությունը, սակայն ավերածությունների պատճառ է դարձել: Առնվազն 10 մարդ տուժել է տեխասյան Ռոքպորտ քաղաքում: Մի քանի քաղաքներում տարհանել են բնակիչներին:

Սոցցանցերի օգտատերերն ակտիվորեն կիսվում են փոթորկի հետեւանքները պատկերող լուսանկարներով եւ տեսանյութերով, որտեղ երեւում են տապալված ծառեր, վնասված տներ եւ մեքենաներ, հեղեղված փողոցներ: Իսկ Ֆորտ-Բենդ շրջանում մրրիկը ստիպել է ալիգատորներին դուրս գալ փողոցներ եւ տների բակեր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեխաս նահանգում տարերային աղետի ռեժիմ էր հայտարարել: Ըստ այդմ, դաշնային ռեսուրսները կարող են ուղղվել տեղի իշխանություններին փոթորկի հետեւանքները վերացնելու նպատակով: 

21125176_1255756534552951_195245388_o 21146195_1255756541219617_451047432_o 21148558_1255756827886255_1604235194_n 21169083_1255756537886284_1424139247_o

21122176_1255756944552910_1829877249_n

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝