«Պուտինի հետ առաջին անգամ հանդիպել եմ 2002թ.-ին, եւ այդ ժամանակ նա շատ արեւմտամետ էր». Ռասմուսեն

63_tn

«2002թ.-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ արեւմտամետ էր»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Պուտինի հետ առաջին անգամ հանդիպել եմ 2002-ին, եւ այդ ժամանակ նա շատ արեւմտամետ էր, իսկ նախագահության սկզբում նա հետաքրքրված էր Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությամբ»,- ասել է նա:

Ռասմուսենը նշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզման մասին որպես 20-րդ դարի աշխարհաքաղաքական աղետ Պուտինն ասել է դեռեւս 2005թ.-ին:

«Նա վերափոխվեց հակաարեւմտյան քաղաքական գործչի»,- ընդգծել է նախկին գլխավոր քարտուղարը:

Ռասմուսենի կարծիքով, Արեւմուտքի հանդեպ Պուտինի վերաբերմունքի վրա ազդեցին Վարդերի հեղափոխությունը Վրաստանում եւ Նարնջագույն հեղափոխությունն Ուկրաինայում:

«Նա հստակ համոզված էր, որ այդ հեղափոխությունների հետեւում կանգնած են ամերիկացիները, մասնավորապես ԿՀՎ-ն, եւ նրանց վերջնական նպատակն էր ուկրաինական եւ վրացական մոդելների ներմուծումը Ռուսաստանում իշխանափոխության համար»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:

Պուտինը բազմիցս հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը «20-րդ դարի մեծ ողբերգություն էր»:

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում ՌԴ նախագահն ասել է, որ ամերիկացի նախկին նախագահ Բիլ Քլինթոնին առաջարկել է ուսումնասիրել Ռուսաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունները:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝