«Հարվին» հասել է Տեխաս. Թրամփը տարերային աղետի ռեժիմ է հայտարարել

hurricane-harvey-03-gty-jc-170825_16x9_992

«Հարվի» փոթորիկը, որը 4 բալ ուժգնություն ունի (հինգ բալանոց սանդղակով), հասել է Տեխասի ափեր, հաղորդում է meduza.io-ն:

Աղետի գոտում շուրջ 200 հզր մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման, տեղեկություններ են ստացվում ավերածությունների մասին: Զոհերի մասին դեռեւս տեղեկատվություն չկա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեխաս նահանգում տարերային աղետի ռեժիմ է հայտարարել: Ըստ այդմ, դաշնային ռեսուրսները կարող են ուղղվել տեղի իշխանություններին փոթորկի հետեւանքները վերացնելու նպատակով: 

Մոտակա օրերին Տեխասում եւ Լուիզիանայում ուժգին քամին եւ անձրեւները չեն դադարի: Նման ուժգնության փոթորիկ ԱՄՆ-ում եղել է 2004թ.-ին:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝