«Նա մեզ համար ցար չէ». ՌԴ քաղաքներում ավելի քան 200 մարդ է բերման ենթարկվել

31944781_1485690211559581_1866196760792137728_n

Սանկտ-Պետերբուրգում չհամաձայնեցված հանրահավաքից առաջ արդեն արգելափակել են Դվորցովայա հրապարակը: Այնտեղ նախատեսվում է անցկացնել մայիսի 9-ի շքերթի փորձը:

Նույնն է վիճակը Մոսկվայում: Այնտեղ արգելապատնեշներ են տեղադրվել Տվերյան փողոցի մայթեզրերին:

Պենզայում բերման են ենթարկել 6 ակտիվիստի, ովքեր վանկարկել են «Նա մեզ համար ցար չէ» եւ «Ռուսաստանն առանց Պուտինի»:

Ալեքսեյ Նավալնիի թիմից հայտնել են, որ Չելյաբինսկում բերման են ենթարկել 16 մարդու:

Կրասնոյարսկի ոստիկանական բաժանմունքներից մեկում ծեծել են Նավալնիի շտաբի աշխատակից Դանիիլ Մարկելովին:   

Նովոկուզնեցկում բերման է ենթարկվել 20 մարդ, Կրասնոյարսկում առնվազն 50-ը, Յակուտսկում 70 մարդ՝ այդ թվում 4 լրագրող:

 Բառնաուլում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

ffff 1111

Դիտվել է՝