Մոսկվայում ձերբակալվածների թիվը հասել է 200-ի

700ht_Pol

Մոսկվայի կենտրոնում չհամաձայնեցված ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 200 ցուցարար, հայնտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով հավաստի աղբյուրին:

Մոսկվայի ժամանակով 14:15-ի դրությամբ Մանեժնայա հրապարակում եւ Տևրի փողոցում ձերբակալվել են անձինք, նրանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ: Նրանցից շատերի մոտ սառը զենքեր են հայտնաբերել, նշել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ «Բաց Ռուսաստան» շարժման իրավական գծով մենեջեր Պոլինա Նեմիրովսկայան Ինտերֆաքսին հայտնել էր, որ քաղաքի կենտրոնում ձերբակալվել է ավելի քան 50 մարդ: «Նրանց ձերբակալաել են Մանեժնայա հրապարակում, իսկ հիմա տեղեկություններ ենք ստանում, որ ձերբակալություններ կատարվում է նաեւ Տևրի փողոցում»- ասել է նա:
Նրա խոսքերով ձերբակալավածների թվում կան նաեւ անչափահասներ:

Ձերբակալվածներին տեղափոխում են քաղաքի տարբեր ոստիկանական բաժանմունքներ: «Բաց Ռուսաստանը» նրանց փաստաբաններ է տրամադրել,- ավելացրել է Նիմիրովսկայան:
Ավելի վաղ Ռուսաստանից հեռացած ընդդիմադիր գործիչ, «Արտպոդգոտովկա» շարժման հիմնադիր Վյաչեսլավ Մալցևը հայտարարել էր, թե այսօր` 2017 թվականի նոյեմբերի 4-5-ը պետք է հարձակումներ գործեն վարչական եւ ոստիկանական շենքերի վրա ու այրեն դրանք: «Արտպոդգոտովկա» շարժումը, ինչպես համարում է ռուսական հատուկ ծառայությունը, «նպատակ ունի Ռուսաստանում հեղափոխություն սկել»:

Այս տարվա հուլիս ամսին Մալցևի նկատմամաբ հարուցվել է քրեական գործ, ՌԴ քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հանրային կոչեր ծայրահեղական գործողություններ անելու նպատակով: Վախենալով ձերբակալությունից, նա թաքնվել էր արտասահմանում եւ շարունակել համացանցի միջոցով «բռնություն քարոզել»- հայտնել են Անվտանգության դաշնային ծառայությունից:

Աղբյուր՝ Ինտերֆաքս
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝