Էլբրուսից ուղղաթիռներով ավելի քան 200 մարդու են տարհանել

21291866_1261541393974465_1426989541_n

Էլբրուսում եւ Կաբարդինո-Բալկարիայում հանգստացող 215 զբոսաշրջիկներ տարհանվել են ՌԴ ԱԻՆ-ի եւ Ռոսգվարդիայի ուղղաթիռներով, հայտնել է ՌԴ ԱԻՆ Հարավային տարածքային կենտրոնի ղեկավար Իգոր Օդերը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ներկայումս տարհանվել են 215 զբոսաշրջիկներ, որոնցից 119-ն օտարերկրացիներ են: Տարհանումը շարունակվում է»,-տեղեկացրել է Օդերը:

Ուղղաթիռները զբոսաշրջիկներին տեղափոխում են Տիրնիաուզ, որտեղից էլ նրանք հասնում են կայարաններ եւ օդանավակայաններ: Նրանք, ովքեր որոշել են մնալ եւ շարունակել իրենց հանգիստը, կապահովվեն անվճար սննդով եւ անհրաժեշտ օգնություն կստանան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին սողանքների հետեւանքով արտաքին աշխարհից կտրված են մնացել ավելի քան 500 զբոսաշրջիկներ:

Կաբարդինո-Բալկարիայի Էլբրուսյան եւ Բակսանյան շրջաններում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝