ՌԴ օդուժը Դեյր-էզ-Զորի մոտակայքում ոչնչացրել է ավելի քան 200 ահաբեկչի

20986150_1251232008338737_324990198_n

ՌԴ օդուժը հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» զինյալների ավտոշարասյանը, որը շարժվել է Դեյր-էզ-Զորի ուղղությամբ: Ոչնչացվել են ավելի քան 200 գրոհայիններ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Դեյր-էզ-Զորում ահաբեկիչները ցանկանում են վերախմբավորվել եւ տեղակայել Սիրիայում իրենց վերջին հենակետը: ՌԴ ռմբակոծիչները ոչնչացրել են ավելի քան 20 ավտոմեքենա, տանկեր եւ այլ զրահամեքենաներ: Սպանվել են ավելի քան 200 զինյալներ»,-նշվում է հաղորդագրությունում:

Սիրիական զորքերը եւ ՌԴ զինուժն ԻՊ-ի ահաբեկիչներին փորձում են հեռացնել Ռաքքայի, Հոմսի շրջաններից եւ կանխել Դեյր-էզ-Զորում նրանց վերախմբավորման գործընթացը:

«ԻՊ-ի ջախջախումը Դեյր-էզ-Զորում կլինի միջազգային ահաբեկչական խմբավորման ռազմավարական պարտությունը»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Դեյր-էզ-Զոր քաղաքն անվանել էր «Եփրատի գլխավոր կետը», որն արդեն մի քանի տարի գտնվում է ջիհադիստների վերահսկողության ներքո:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝