Մոսուլում մնացել է ընդամենը 200 ջիհադիստ՝ հիմնականում մահապարտներ եւ դիպուկահարներ

b4c73151-7352-49c9-9cba-8bb9188c0909

Իրաքի կառավարական ուժերն առաջ են շարժվում՝ գրավելով Մոսուլի պատմական հատվածների վերջին շրջանները, որտեղ պատսպարված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 200 զինյալներ, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:

Ռազմական գործողություններին ներգրավված են Իրաքի բանակի հատուկջոկատայինները, դաշնային ոստիկանության եւ ՆԳՆ արագ արձագանքման ուժերը: Գրոհայինների վերահսկողության տակ դեռեւս մնում է Հին քաղաքի խիտ բնակեցված հատվածի 500 քառ. մետր տարածք:

Քաղաքում պատսպարված ահաբեկիչների մեծ մասը դիպուկահարներ են եւ մահապարտներ: Վերջին օրերին իրաքյան կառավարական ուժերին հաջողվել է ոչնչացնել 115 գրոհայինի:

Թեժ մարտեր են ընթանում Էլ-Ֆարուք թաղամասում՝ Ան-Նուրի մզկիթի մոտ, որտեղ 2014թ.-ին «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարեց «խալիֆայության» ստեղծման մասին, այնուհետ ահաբեկիչներն այդ կառույցը հողին հավասարեցրեցին:   

Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլի ազատագրման գործողությունները սկսվել են 2016թ.-ի հոկտեմբերին:

 Աղբյուր՝  Al-Arabiya

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝