Ավելի քան 20 երկրներից արտաքսում են ռուսաստանցի դիվանագետներին

B05A4DE9-41A8-4A00-929A-F7E096442FDA_cx0_cy10_cw0_w1023_r1_s

22 երկրների իշխանություններ հայտարարել են ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման եւ այդ հարցում Կրեմլի դիրքորոշման:

Որպես Լոնդոնի հետ համերաշխության նշան՝ նման որոշում են կայացրել Եվրամիության եւս 15 երկրներ, նաեւ ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Մակեդոնիան, Ալբանիան եւ Ուկրաինան: Ընդհանուր առմամբ այդ երկրներից արտաքսվելու են 140 ռուսաստանցի դիվանագետներ:

Իսլանդիան ամբողջությամբ դադարեցրել է բարձր մակարդակի շփումները Ռուսաստանի հետ, իսկ այդ երկրի պաշտոնյաները չեն մասնակցի ՌԴ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Ավելի վաղ աշխարհի առաջնության ժամանակ ռուսաստանյան ուղեւորությունից հրաժարվել էին բրիտանական կառավարության եւ թագավորական ընտանիքի անդամները, նաեւ Լեհաստանի նախագահը:

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝