Սիրիայում հայտնել են 20 խաղաղ բնակչի մահվան մասին

1492165449

Սիրիական «Սանա» գործակալությունը հայտնում է, որ Ռաքքա քաղաքում կոալիցիոն ուժերի օդային ավիահարվածների հետեւանքով զոհվել է 20 խաղաղ բնակիչ: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նամակ  հղել ՄԱԿ-ին՝ պահանջելով կանգնեցնել կոալիցիայի գործողությունները:

Գործակալության աղբյուրի հավաստմամբ, ավիահարվածներն ուղղվել են մի մեքենայի վրա, որը քաղաքացիներ է տեղափոխել Ռաքքայից:

Պաշտոնական Վաշինգտոնն այս հաղորդագրության վերաբերյալ դեռեւս դիրքորոշում չի հայտնել:

Հավելենք, որ Կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Ռաքքայի ուղղությամբ՝ ի աջակցություն «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF), որը բաղկացած է քրդական եւ արաբական ջոկատներից: Դամասկոսը սակայն «Սիրիական դեմոկրատական ուժերի» գործողությունները համարում է անօրինական:

Դիտվել է՝