Թուրքիայի Անթալիա քաղաքում ձերբակալել են «Իսլամական պետության» 20 համակիրների

n_90422_1

Թուրքիայի Անթալիա քաղաքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» խմբավորման 20 համակիրներ, տեղեկացնում է BBC-ն:

Ոստիկանությունից հայտնել են, որ հակաահաբեկչական ստուգայցերի ընթացքում պարզվում է ձերբակալվածների կապը ԻՊ-ի հետ: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Անթալիան ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած հիմնական հանգստավայրերից է: Հատուկ գործողություններն անցկացվել են G20-ի հանդիպումից առաջ, որը տեղի է ունենալու նոյեմբերի 15-16-ը:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիան, համարվելով «Իսլամական պետության» դեմ գործող ռազմական կոալիցիայի անդամ, ծրագրում է Իրաքի ջիհադիստների դեմ ռազմական գործողություններ անցկացնել:

Ավելի վաղ թուրքական զինված ուժերը հիմնականում ավիահարվածներ են հասցրել սիրիական քուրդ խմբավորումների դիրքերի ուղղությամբ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:

Ջիհադիստների համախոհների ձերբակալումներ են իրականացվում ամբողջ աշխարհում, մասնավորապես, մի քանի օր առաջ Կատալոնիայի ոստիկանները ձերբակալել են երկու անձի, ովքեր կապ ունեն զինյալների հետ:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝