ՌԴ Քննչական կոմիտեն 2-րդ անգամ կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

KMO_144184_00037_1_t218_221011

Ռուսաստանի Քննչական կոմիտեն 2-րդ անգամ կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հետ կապված հանգամանքները: Այդ մասին գրում է «Կոմերսանտ»-ը: Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը  մեղադրվում էր մեքենայությունների մեջ: Նրա հարազատները պահանջել էին քրեական գործ  հարուցել թունավորման փաստով, սակայն փաստաբանների պահանջը մերժվել  էր: Հիմա փաստաբաններին հաջողվել է հասնել  նրան, որ կրկնակի ուսումնասիրություն արվի, և նրանք հույս են հայտնել, որ քննությունը  որոշակի  հանգամանքներ կպարզի թունավորման  վերաբերյալ:

Ինչպես պարզվել էր գործի քննության ու դատաքննության  ընթացքում, 2010թ. Լևոն Հայրապետյանն ահաբեկչության կազմակերպման ու սպանության համար պատիժը կրող Բաշկիրիայից ընտրված  նախկին սենատոր պատգամավոր Իգոր Իզմեստևի մորը խոստացել էր հասնել նրան, որ մեղմ պատիժ սահմանվի  նրա որդու հանդեպ: Դրա համար նա  կնոջից 700 հազար դոլար գումար էր վերցրել, սակայն ոչինչ չէր արել:  Իսկ Իգոր Իզմեստևն էլ շարունակել էր ցմահ պատիժ կրել: Մայրը «Սոբեսեդնիկ» թերթի սեփականատեր Լևոն Հայրապետյանին մեղադրել էր մեքենայության մեջ: Քրեական գործ էր հարուցվել, ու գործարարը դատապարտվել էր:

Բանտում որոշակի ժամանակ մնալուց հետո նա դուրս էր եկել, որովհետև ՌԴ կառավարության որոշման  համաձայն՝ ուռուցքային հիվանդությունն անհամատեղելի էր բանտային ռեժիմի հետ: Ինչպես  «Կոմերսանտի» թղթակցին պատմել է պաշտպան Կարեն Ներսեսյանը, Հայրապետյանին բանտում  2 տղամարդ դեղամիջոցներ են տվել,  որոնք ընդունելուց հետո սրտային անբավարարությունից նա մահացել է: Սկզբում Հայրապետյանի եղբայրը չի շտապել  հաղորդում տալ հանցագործության մասին, սակայն հետո, երբ իմացել է, որ թունավորման փաստն ապացուցելու գործում ապացույցի դեր խաղացող հագուստը 1 տարի անց կարող է ոչնչացվել, գործի է անցել:

Փաստաբանը, ուսումնասիրելով նաև Լևոն Հայրապետյանի և նրա մերձավորների հետ հարաբերությունների հանգամանքները, հանգել է եզրակացության, որ մերձավորները ֆինանսական նկատառումներով  կարող էին շահագրգռված լինել Լևոն Հայրապետյանի մահվան համար. գործարարի կարողությունը գնահատվում էր 100 մլն դոլար:

Այդ փաստարկները ներկայացվել են դատախազություն: Դրանից հետո որոշվում է 2-րդ անգամ՝ լրացուցիչ քննության առնել փաստաբան Կարեն Ներսեսյանի ներկայացրած փաստարկները:  

Դիտվել է՝