Թրամփ-Պուտին հանդիպումը տեւել է ավելի քան 2 ժամ

trump1_700-1024x652

ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հանդիպել են Ֆինլանդիայի ղեկավար Սաուլի Նինիստյոյի պաշտոնական նստավայրում:

Երկկողմ հանդիպումը սկսվել է 50 րոպե ուշացումով: Սա Պուտինի եւ Թրամփի առաջին լիաֆորմատ հանդիպումն էր, որը տեւել է ավելի քան 2 ժամ: Քննարկման թեմաներն են եղել ՌԴ միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին, նաեւ Սիրիան եւ Ուկրաինան:

Հանդիպման առաջին րոպեներին Թրամփը շնորհավորել է Պուտինին ֆուտբոլի աշխարհի առաջնության հաջող անցկացման համար: Իր հերթին Պուտինն ընդգծել է, որ 2 պետությունների ղեկավարների համար «եկել է ըստ էության խոսելու ժամանակը»:

Հանդիպմանը կհաջորդի ռուս-ամերիկյան բանակցությունները՝ ընդլայնված կազմով:

trump2_700

trump6_700

Դիտվել է՝