Հունաստանից կարտաքսվեն ռուսաստանցի 2 դիվանագետ

48B4224D-C115-4BC9-B0F9-9A42CACF1488_cx0_cy2_cw0_w1023_r1_s

Հունաստանի իշխանությունները երկրից արտաքսում են ռուսաստանցի 2 դիվանագետի, եւս 2-ի մուտքն այդ երկիր կարգելվի՝ ներքին գործերին միջամտելու, պետական պաշտոնյաներին կաշառելու եւ հակաիրավական գործողություններ կատարելու համար:

Հունական Kathimerini պարբերականի տեղեկություններով՝ դիվանագետներին արգելվել է Հունաստանի տարածք մուտք գործել:

Նշվում է արտաքսված դիվանագետներից մեկի անունը: Դա Վլադիմիր Յակովլեւն է, ով պերսոնա նոն գրատա է հայտարարվել:

Այդ մասին տեղեկատվություն ՌԴ դեսպանատան կայքում առայժմ չկա:

ՌԴ ԱԳՆ-ից արդեն հայտարարել են, որ պատասխան հայելային արձագանքը չի ուշանա:

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝