Գյանջայում լարված իրավիճակ է. սպանվել են բարձրաստիճան 2 ոստիկան, կան տասնյակ ձերբակալվածներ

5941F535-786E-455F-AFF6-30ECF6E99A45_cx0_cy5_cw0_w1080_h608

«Երեկ երեկոյան 150-200 մարդ, ովքեր արմատական կրոնական ուղղության հետեւորդներ են, փորձել են կոպտորեն խախտել կարգուկանոնը Գյանջայի քաղաքապետարանի շենքի մոտ»: Նման հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ՆԳ նախարարությունը:

Նշվում է, որ ակցիայի մասնակիցները «դիմադրություն են ցույց տվել իրավապահներին՝ օգտագործելով բութ եւ կտրող-ծակող գործիքներ»:

Ձերբակալվել է 40 մարդ: Հաղորդվում է, որ բախումների ընթացքում ստացած վերքերից մահացել են Գյանջայի ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Իլգար Բալակիշիեւը եւ Նիզամիի փոխոստիկանապետ, գնդապետ Սամեդ Աբբասովը:

Քաղաքում տեղակայվել են ոստիկանական լրացուցիչ ուժեր, բնակիչներին բերման են ենթարկում տներից:   

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին մահափորձ էր կատարվել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիեւի դեմ, ով Իլհամ Ալիեւի մերձավոր շրջապատից է:

35-ամյա Յունիս Սաֆարովը կրակ է բացել Վելիեւի եւ նրա թիկնապահի ուղղությամբ: Վերջիններս հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:   

Էլմար Վելիեւի դեմ մահափորձից հետո սոցցանցերում հարձակում գործած տղամարդուն աջակցելու կոչեր են հնչում:

 

Աղբյուր՝ meydan.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝