Ֆրանսիայում արդեն 2-րդ օրն է հարցաքննում են Սարկոզիին

15_tn

Ֆրանսիայում արդեն 2-րդ օրը հարցաքննության է ենթարկվում նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին, հայտնել է BFM-TV հեռուստաալիքը:

Կեսգիշերին մոտ Սարկոզիին պահակախմբի ուղեկցությամբ թույլատրել են վերադառնալ տուն: Դա հատուկ թույլտվություն է, որը տրվում է միայն առանձին անձանց:

Սարկոզին գիշերն անցկացրել է տանը, իսկ հաջորդ օրը ստիպված է եղել գնալ Կոռուպցիայի եւ ֆինանսական օրինախախտումների դեմ պայքարի կենտրոնական գրասենյակ՝ հարցաքննության:

Ֆրանսիայի նախկին նախագահին ուղեկցել է փաստաբանը:

Ինչպես հայտնել էինք, մարտի 20-ին Ֆրանսիայում ձերբակալվել էր երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, ով կասկածվում է իր ընտրարշավի ժամանակ լիբիական իշխանություններից ֆինանսավորում ստանալու մեջ: Խոսքը գնում է 50 մլն եվրոյի մասին, որն իբր փոխանցվել է լիբիական վարչախմբի կողմից:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝