Չեխիայում նախագահ կընտրեն ընտրությունների 2-րդ փուլի արդյունքներով

image

Չեխիայի նախագահական ընտրությունների առաջատար, երկրի ներկայիս ղեկավար Միլոշ Զեմանին չի հաջողվել քվեների բացարձակ մեծամասնությունը ստանալ առաջին փուլում, հետեւաբար հունվարի 26-ին եւ 27-ին կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:

Զեմանը հավաքել է ընտրողների ձայների 39,40%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Իրժի Դրագոշին բաժին է հասել ձայների 26,20%-ը:

Չեխիայում նախագահական ընտրություններն անցկացվել են երկու օրերի ընթացքում: Քաղաքացիները նախագահ պետք է ընտրեին առաջադրված 9 թեկնածուներից:

Զեմանը բացահայտ կերպով արտահայտում է հակամուսուլմանական դիրքորոշում: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ 2015թ.-ի միգրացիոն ճգնաժամը կազմակերպված ներխուժում է Եվրոպա: Նախագահի թեկնածուի կարծիքով, մահմեդականները չեն կարող ինտեգրվել եվրոպական երկրներում: Նա նաեւ բազմիցս կոչ է արել հրաժարվել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից:

Իսկ Դրագոշը հանդես է գալիս ԵՄ հետ փոխգործակցության եւ ՌԴ նկատմամբ պատժամիջոցների պահպանման օգտին: 

Չեխիայում նախագահը ընտրվում է 5 տարի ժամկետով:

 

 

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝