Վախճանվել է Ջոն Յանգը, ով 2 անգամ եղել է Լուսնի վրա

26694446_1371574506304486_1871621097_n

ԱՄՆ-ում 87 տարեկան հասակում մահացել է հայտնի տիեզերագնաց Ջոն Յանգը, ով 2 անգամ եղել է Լուսնի վրա, տեղեկացնում է meduza.io-ն: Նրա մահվան մասին տեղեկատվությունը տարածել է NASA գործակալությունը:

Յանգը NASA-ում աշխատել է 1962թ.-ից եւ դարձել է առաջին տիեզերագնացը, ով 6 անգամ եղել է տիեզերքում:

1966 թ-ի հուլիսին նա Ս․ Քոչինզի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Զեմինի-10» տիեզերանավով։ 1969 թ.-ին «Ապոլլոն-10» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1972 թ.-ին Չ․ Դյուկի և Թ․ Մաթինգփի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-16» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին՝ այնտեղ մնալով 71 ժամ 2 րոպե։

Թռիչքների ընթացքում Յանգը տիեզերքում մնացել է 533 ժամ 33 րոպե։26638391_1371574732971130_216399323_n

 

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝