Անկարայում Պուտինն Էրդողանի հետ մոտ 2 ժամ խոսելու թեմա է ունեցել

22119001_1282351575226780_1033845184_n

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել է Անկարայի պետական նստավայրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում: Սա ընթացիկ տարում Պուտինի եւ Էրդողանի 5-րդ հանդիպումն է:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի այցը Թուրքիա բացարձակ պրագմատիկ նպատակներ ունի: Բանակցությունների հիմնական թեման Սիրիայում տիրող իրավիճակն է՝ առաջին հերթին դեէսկալացիոն գոտիներում Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների համակարգումը:

Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Իրաքյան Քուրդիստանի անկախության հարցով հանրաքվեին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող  հարցեր: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ տնտեսական համագործակցության շրջանակային հարցերի շուրջ:

Աղբյուր՝  «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝