Ավելի քան 2 ժամ տևած Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվեց

tramp putin

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ավարտեցին իրենց հանդիպումը Համբուրգում ընթացող Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում:

Նախատեսված 35 րոպեի փոխարեն հանդիպումը շարունակվեց ավելի քան 2 ժամ:

Հանդիպումը բացեց Դոնալդ Թրամփը: Նա հայտարարեց, որ ուրախ է հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ՝ հավելելով․ – «Հուսով ենք, որ բազմաթիվ դրական տեղաշարժեր կլինեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ ընդհանրապես բոլորի համար: Ինձ համար պատիվ է Ձեզ հանդիպելը»:

Պուտինը իր հերթին ասաց, որ ուրախ է Թրամփի հետ անձամբ ծանոթանալու համար և հավելեց․ – «Եթե մենք ուզում ենք քննարկել երկկողմ հարցեր և սուր, հրատապ միջազգային հարցեր, նման անձնական հանդիպումները անհրաժեշտ են: Հուսով եմ, որ հանդիպումը դրական արդյունքներ կտա»:

Հանդիպմանը մասնակցում են նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Ռուսաստանի արտգործնախարարը այսօր ավելի վաղ առանձին հանդիպում են ունեցել:

Դիտվել է՝