Իրանում եւս 2 ժամով երկարաձգվել է ընտրությունների քվեարկության ժամկետը

image

Իրանի ՆԳ նախարարությունը երկրորդ անգամ եւս 2 ժամով երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկության ժամկետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախագահական ընտրություններին զուգահեռ Իրանում անցկացվում են քաղաքային խորհուրդների եւ խորհրդարանական լրացուցիչ ընտրություններ: Ընտրելու իրավունք ունի շուրջ 56 մլն մարդ:

Ավելի վաղ, հաշվի առնելով բնակչության ակտիվ մասնակցությունը, քվեարկության ժամկետը երկարաձգել էին մինչեւ տեղական ժամանակով ժամը 20-ը:

Իրանում նախագահի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոսթաֆա Հաշեմի-Թաբան եւ պահպանողական Մոսթաֆա Աղա-Միրսալիմը:

Եթե առաջին փուլում թեկնածուներից որեւէ մեկը չկարողանա հավաքել ձայների ավելի քան 50%-ը, ապա մեկ շաբաթ անց տեղի կունենա երկրորդ փուլը, որին կմասնակցեն առավել շատ քվե ստացած 2 թեկնածուները:

18578950_1167356886726250_1611701900_n 18600837_1167356890059583_794817447_n 18601608_1167356880059584_163108545_n 18624703_1167356873392918_2042647631_n 18624714_1167356876726251_1177242876_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝