«Իսլամական պետության» զինյալները ողջակիզել են 2 թուրք զինվորականի

15658096_1033713670090573_801310106_o

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները համացանցում տեսանյութ են տարածել, որում պատկերված է, թե ինչպես են նրանք ողջ-ողջ այրում 2 թուրք զինվորականի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ջիհադիստները թուրք զինծառայողներին գերեվարել են սիրիական Էլ-Բաբ քաղաքի համար մղվող մարտերի ժամանակ:

Տեսանյութում զինյալներից մեկը թուրքերենով կոչ է անում Թուրքիայում տարածել կործանարար ալիք, նաեւ մեղադրանքներ է հնչեցնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Տեսանյութի տարածումից հետո Թուրքիայում արգելափակվել են որոշ կայքեր:

Հիշեցնենք, որ թուրքական բանակը ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ է ձեռնարկել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակում:

15658096_1033713670090573_801310106_o

 Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝