Բողոքի ակցիաներ եւ բախումներ Վիրջինիայում. կան տասնյակ տուժածներ

20814264_1244856905642914_754892107_n

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի նահանգապետը կոչ է արել բողոքի ակցիաների ժամանակ անկարգություններ հրահրողներին դադարեցնել ցույցերը եւ վերադառնալ իրենց տները, հաղորդում է BBC-ն: Ամերիկյան այդ նահանգում արդեն 2-րդ օրն է բողոքի ակցիաներ են անցկացնում աջ ծայրահեղականները եւ նրանց հակառակորդները: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շառլոտսվիլլ քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մեկ կին մահացել է, առնվազն 19 մարդ վնասվածքներ են ստացել: Վերջին տվյալներով, ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ովքեր հանդես էին գալիս աջ ծայրահեղականների դեմ: 

Ոստիկանությունը ձերբակալել է վարորդին՝ 20-ամյա Ջեյմս Ֆիլդսին:

Եվս 15 մարդ տուժել է քաղաքի այլ հատվածներում տեղի ունեցած բախումների ժամանակ: Քաղաքի մի քանի շրջաններում արտակարգ դրություն է սահմանվել:

Ցուցարարների մեջ կան բազմաթիվ ծայրահեղականներ՝ այդ թվում սպիտակ ազգայնականներ եւ Կու-Կլուքս-կլան կազմակերպության ակտիվիստներ, ովքեր նացիստական ողջույններ եւ հակահրեական բացականչություններ են արել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է բռնությունները եւ միասնության կոչ արել:20839657_1244856988976239_1588264443_o 20839464_1244856995642905_684903598_n 20821132_1244856992309572_880134740_o 20814229_1244856978976240_1632929033_n

 Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝