Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը Վենեսուելայի դեմ

20786496_1243938729068065_676758601_n

ԱՄՆ-ն կարող է «ռազմական տարբերակ» կիրառել Վենեսուելայի դեմ, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Deutsche Welle-ն: Սպիտակ տանն առայժմ չեն հստակեցրել այդ արտահայտությունը:

Թրամփի խոսքերով, Վենեսուելայի դեմ գործելու մի քանի հնարավորություն կա՝ այդ թվում ռազմական, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Թե ինչ նկատի ունի նախագահը, անձամբ չի մանրամասնել:

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը Դոնալդ Թրամփի արտահայտությունն անվանել է «անխոհեմ արարք եւ ծայրահեղականության դրսեւորում»:

Վենեսուելայում մի քանի ամիս շարունակ դաժան պայքար է ընթանում Նիկոլաս Մադուրոյի կառավարության եւ ընդդիմության միջեւ: Ապրիլից սկսված բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 125 մարդ: 

Նախկինում Սպիտակ տան ղեկավարությունը Վենեսուելայի դեմ ռազմական ծրագրեր մշակելու մասին որեւէ հայտարարություն չէր արել:

20751391_1243938782401393_1950300946_n 20793198_1243938779068060_2011554230_n 20793316_1243938772401394_1051554832_n 20813947_1243938789068059_123250705_n 20814079_1243938785734726_1830440133_n 20839249_1243938775734727_1588781095_n

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝