Թուրքիան դեմ է արտահայտվել Արեւմուտքի հակառուսաստանյան պատժամիջոցներին

754

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան հավանության չի արժանացնում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, քանի որ դրանք վնաս են հասցնում թուրքական տնտեսությանը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թուրքիան նախկինում շատ է տուժել պատժամիջոցներից: Մեր հարեւանների եւ գործընկերների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները մեր տնտեսությանը մեծ վնաս են հասցնում: Ահա թե ինչու, երբ մենք լսում ենք պատժամիջոցների մասին, հավանության չենք արժանացնում: Մենք խնդիրների լուծման այլ տարբերակներ ենք որոնում»,-հայտարարել է Չավուշօղլուն:

«Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը միմյանց դեմ պատժամիջոցներ են կիրառում, եւ դա բացասաբար ազդում է նաեւ  Եվրամիության վրա: Մենք փորձում ենք բոլոր հարցերը լուծել երկխոսության միջոցով, որպեսզի չխեղդվենք այդ ջրապտույտներում»,-նշել է թուրք նախարարը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցներ էր կիրառել, ինչն անհանգստություն էր առաջացրել Բրյուսելում, քանի որ առնչվում է նաեւ ԵՄ տնտեսական շահերին: Մոսկվայում նոր պատժամիջոցները բնորոշեցին որպես «առեւտրային տոտալ պատերազմ» եւ պատասխան գործողություններ ձեռնարկեցին՝ Ռուսաստանում կրճատելով ամերիկացի դիվանագետների թիվը: 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝