Պենտագոնը նախապատրաստել է Հյուսիսային Կորեային կանխարգելիչ հարված հասցնելու ծրագիրը

image

Հյուսիսային Կորեայի հրթիռային համակարգերին հարված հասցնելու համար կարող են օգտագործվել ռազմավարական գերձայնային ռմբակոծիչներ, հաղորդում է Deutsche Welle-ն:

Պենտագոնն արդեն նախապատրաստել է ԿԺԴՀ-ի հրթիռային համակարգերին կանխարգելիչ հարված հասցնելու ծրագիր, որի առանցքային տարր է հանդիսանում Rockwell B-1B Lancer ռմբակոծիչների ներգրավումը: Դրանք գտնվում են Գուամում տեղակայված ամերիկյան Անդերսեն ռազմաբազայում:  

Մայիսից սկսած այդ օդանավերը նախապատրաստական առաքելության շրջանակում 11 թռիչք են իրականացրել: Rockwell B-1B Lancer ռմբակոծիչները միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորություն չունեն: Ամերիկացի զինվորականները կարծում են, որ նման դիրքորոշումն ազդակ կլինի Չինաստանի, Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի համար, որ Վաշինգտոնը խուսափում է իրավիճակի հետագա էսկալացիայից:

Տարեսկզբից Հյուսիսային Կորեան բազմիցս անցկացրել է հրթիռային փորձարկումներ՝ անտեսելով ՄԱԿ-ի նախազգուշացումները: Հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ արդեն սպառվել է իր «ռազմավարական համբերությունը»:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝