Փարիզի մոտակայքում զինծառայողներ են վրաերթի ենթարկվել, կան վիրավորներ

20732944_1241676269294311_1712294743_n

Ֆրանսիացի զինծառայողներ են վրաերթի ենթարկվել Փարիզի մոտակայքում գտնվող Լեւալուա-Պերրե բնակավայրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Կա 6 վիրավոր:

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Զինվորականները Sentinelle հակաահաբեկչական օպերացիայի մասնակիցներ են:

Վիրավորներից 2-ի վիճակը ծանր է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել: Այժմ ոստիկանությունը եւ հատուկ ծառայությունները որոնողական, հետախուզական աշխատանքներ են տանում:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝