Թուրքիան թույլատրել է գերմանացի պատգամավորներին այցելել «Կոնյա» ավիաբազա, սակայն…

1494904552

Պաշտոնական Անկարան թույլատրել է ԳԴՀ-ի քաղաքական գործիչներին այցելել «Կոնյա» ավիաբազա, սակայն միայն ՆԱՏՕ-ի կողմից հրավեր ստանալու դեպքում, հաղորդում է Deutsche Welle-ն: Այդ մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

Անկարայի կողմից նման որոշում է կայացվել միայն ՆԱՏՕ-ի միջամտությունից հետո, որը որպես միջնորդ է հանդես եկել Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ:

Գերմանացի պատգամավորները կարող են հանդիպել Բունդեսվերի զինվորականների հետ, ովքեր Թուրքիայում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում մասնակցում են «Իսլամական պետության» դեմ տարվող ռազմական գործողություններին: Պատվիրակությունը կգլխավորի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյոլլերը:

Այս զիջումը կոշտ քննադատության է արժանացել գերմանական ընդդիմության կողմից: «Սա նշանակում է Թուրքիայի դեմ դաշնային կառավարության կապիտուլյացիա»,-հայտարարել է Բունդեսթագի ձախակողմյան կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Նոյը:

Ավելի վաղ Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորների մուտքը «Կոնյա» եւ «Ինջիրլիք» ավիաբազաներ՝ կապված երկկողմ հարաբերությունների ճգնաժամի հետ:

 Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝