Վրաստանը Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին հարցումով դիմել է պաշտոնական Վարշավային

20706761_1240251659436772_1220286287_n

Վրաստանը նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի գտնվելու վայրը ճշտելու վերաբերյալ հարցում է ուղարկել Լեհաստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այդ մասին հայտնել է Վարշավայի շրջանային դատարանի մամուլի քարտուղար Լուկաշ Լապինսկին:

Նա ընդգծել է, որ դատախազությունն այդ հարցը կհստակեցնի սահմանային պահպանության ծառայության եւ ոստիկանության հետ համատեղ:

Ավելի վաղ լեհ պատգամավոր Մալգոժատա Գոշչեւսկայան հայտնել էր, որ Սաակաշվիլին տեղափոխվել է Լեհաստան, որտեղ մասնակցել է Վարշավյան ապստամբության առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին:

Անձամբ ինքը՝ Վրաստանի նախկին նախագահը, հայտարարել էր, որ ԱՄՆ-ից անմիջապես մեկնել է Լեհաստան այն բանից հետո, երբ լսել է իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին տեղեկությունը, եւ մտադիր է այցելել նաեւ այլ եվրոպական երկրներ: Նա հայտնել է, որ հատել է լեհական սահմանն ուկրաինական  անձնագրով, չնայած այն փաստին, որ զրկվել է այդ երկրի քաղաքացիությունից:  

Սաակաշվիլին ուկրաինական անձնագիր էր ստացել 2015թ.-ի մայիսին, ինչի պատճառով զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից: Օդեսայի նահանգապետի պաշտոնից զրկվելուց հետո նա ուկրաինական հեռուստատեսությամբ հաղորդում էր վարում: Վրաստանում նախկին նախագահին մեղադրում են մի քանի քրեական գործերով: 

Աղբյուր՝  «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝