ԱՄՆ-ն պատասխան քայլեր կձեռնարկի Ռուսաստանի դեմ

20668196_1240194296109175_1355662305_n

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը կպատասխանի Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թվի կրճատման պահանջին, տեղեկացնում է   «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թիլերսոնը հայտնել է, որ պատասխան քայլերի մասին նա տեղեկացրել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովին Մանիլայում կայացած հանդիպման ժամանակ: ԱՄՆ-ի պետքարտուղարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ պատասխան քայլերի մասին է խոսքը:

Թիլերսոնը նաեւ նշել է, որ Լավրովին մի քանի ճշգրտող հարցեր է ուղղել ռուսաստանյան կողմի պահանջների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշում էր կայացրել, ինչից հետո Մոսկվան պահանջեց կրճատել Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական անձնակազմի թիվը:

 Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝