Եգիպտոսում ահաբեկչի հարձակման հետեւանքով հայեր են տուժել, կան զոհեր

image

Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում տեղի ունեցած զինված հարձակման  հետեւանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել։ Զոհվել են երկու գերմանուհիներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Որոշ տեղեկություններով զոհերն Ուկրաինայի քաղաքացիներ են:

Հաղորդվում է, որ գերմանուհիները սպանվել են Zahabia հյուրանոցում, որտեղ մուտք է գործել դանակով զինված անհայտ անձը: Այնուհետ ահաբեկիչը մտել է El Palacio հյուրանոց, որտեղ դանակով հարձակվել է Ռուսաստանի քաղաքացուհու վրա: Վերջինս վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վնասվածքներ է ստացել նաեւ Չեխիայի մեկ քաղաքացի:

Մարդասպանը փորձել է թաքնվել, սակայն իրավապահների կողմից ձերբակալվել է: 

 20068442_1219383924856879_1786027847_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝