«Պուտինը կնախընտրեր Սպիտակ տանը տեսնել Հիլարի Քլինթոնին». Թրամփ

20045843_1218166144978657_843534630_n

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպեցին Համբուրգում անցկացված «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում, գրում է BBC-ն:

«Մարդիկ ասում էին, որ նրանք չեն կարող հարթել հարաբերությունները: Իսկ ով՞ էր դա ասում: Ես կարծում եմ, որ մենք շատ լավ հարթել ենք: ԱՄՆ-ն գերհզոր միջուկային տերություն է, եւ նրանք նույնպես: Ոչ մի իմաստ չկա պահպանելու վատ հարաբերություններ»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը: Որպես օրինակ նա մեջբերել է Սիրիայի հարավ-արեւմուտքում հրադադարի շուրջ Պուտինի հետ ձեռք բերված համաձայնությունը:

Թրամփը կարծիք է հայտնել նաեւ, որ Պուտինը կնախընտրեր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում տեսնել Հիլարի Քլինթոնին:

«Եթե Հիլարին հաղթեր, մեր բանակից ոչինչ չէր մնա: Նաեւ մեր երկրում էներգակիրների գները կմնային շատ բարձր»,- հայտարարել է Թրամփը: 

Հիշեցնենք, որ ՀԴԲ-ն եւ ամերիկյան կոնգրեսը ներկայումս հետաքննում են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Դոնալդ Թրամփին աջակցելու նպատակով Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը: 

Եվ Թրամփը, եւ պաշտոնական Մոսկվան հերքում են միջամտության մասին տեղեկատվությունը:

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝