ԵՄ խորհուրդը վավերացրել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը

1498280950

ԵՄ անդամ երկրների էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների խորհուրդը նիստի ժամանակ վավերացրել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը, ասվում է ԵՄ-ի խորհրդի հաղորդագրությունում:

Սա այդ փաստաթղթի վավերացման վերջին փուլն էր: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու 2017թ.-ի սեպտեմբերի 1-ից:

Փաստաթղթում նշված է, որ «ասոցացման համաձայնագիրը համարվում է Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ մերձեցման հիմնական գործիքը. այն կնպաստի քաղաքական եւ տնտեսական կապերի խորացմանը եւ ամրապնդմանը»: Համաձայնագրի տնտեսական մասը «կարող է Ուկրաինայի տնտեսական առանցքային ոլորտները համաձայնեցնել ԵՄ-ի չափանիշներին»,- ընդգծում է խորհուրդը:

Համաձայնագիրը վավերացնելուց հետո Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խոստացել է երկրում նոր բարեփոխումներ անցկացնել: Նրա խոսքերով՝ Կիեւը պլանավորում է համաձայնեցնել գործողությունների պլանը ԵՄ-ի հետ Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովին, որը տեղի է ունենալու Ուկրաինայի մայրաքաղաքում հուլիսի 12-13-ը:

Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի մի քանի դրույթներ գործում են 2014թ.-ի նոյեմբերի 1-ից, իսկ 2016թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել գրեթե բոլոր դրույթները, որոնք վերաբերում են ազատ առեւտրի գոտիների ստեղծմանը: Սակայն համաձայնագիրը վերջնականապես ուժի մեջ մտնելու համար չի գործում պաշտպանությանը, հակամարտության կանխարգելմանը, հարկերի սահմանմանը, պետական ֆինանսներին, ահաբեկչության դեմ պայքարին, միգրացիայի եւ սահմանային վերահսկողությանը վերաբերող ոլորտների դրույթները:

Աղբյուր՝ ria.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝