Միսիսիպիում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

_96882976_d4e6d233-90bf-4780-9bff-ac811a2d3721

Միսիսիպի նահանգում կործանվել է ռազմական ինքնաթիռ, բոլոր ուղեւորները մահացել են: C-130 ինքնաթիռն ընկել է Ջեկսոն նահանգից 160 կմ հեռավորության վրա, հայտնում է BBC-ին:

Ականատեսներից մեկն ասել է, որ ինքնաթիռը պարուրաձեւ ընկել է ներքեւ, շարժիչներից մեկից ծուխ է դուրս եկել: Ինքնաթիռի կործանման պատճառներն առայժմ հայտնի չեն: Աղետը տեղի է ունեցել երկուշաբթի տեղի ժամանակով 16:00-ին, մոսկովյան ժամանակով՝ 23:00-ին:

Ծովային հետեւակների գումարտակի ներկայացուցիչ Սարա Բերնսն միայն ասել է, որ KC-130 Hercules ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել:

Միսիսիպիի նահանգապետ Քրիս Բրայանթը տեղի ունեցածը ողբերգություն է անվանել:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝