Իրաքի վարչապետը հայտնել է Մոսուլի ազտագրման մասին

_96860195_040501922-1

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին շնորհավորական ուղերձ է հղել իրաքյան բանակին «Իսլամական պետությունից» իրաքյան երկրոդ մեծ քաղաքը՝ Մոսուլը ազատագրելու կապակցությամբ,- հայտնում է BBC-ին:

«Զինված ուժերի գլխավոր հրամանատար Հայդել ալ-Աբադին ժամանել է ազատագրված Մոսուլ քաղաքը եւ շնորհավորել հերոս զինյալներին եւ իրաքյան ժողովրդին մեծ հաղթանակի կապացությամբ»- ասվում է վարչապետի ներկայացուցիչի պաշտոնական հայտարարությունում:

Քաղաքի համար պայքարը մղում էին 2016թվ-ի հոկտեմբերի 17-ից:

ԻՊ-ի զինյալները գրավել էին Մոսուլ քաղաքը 2014թվ-ի հունիսին: Դրանից հետո ջիհադիստները վերահսկողության տակ վերցրեցին Իրաքի եւ Սիրիայի տարածքի մեծ մասը եւ այնտեղ խալիֆայություն հռչակեցին:

Սակայն վերջին 10 ամիսներին ԻՊ-ը ստիպված էր նահանջել իրաքյան կառավարական բանակի հարձակումների պատճառով:_96862016_mediaitem96862015

Մինչեւ վերջին պահը ԻՊ-ը համառ դիմադրություն էր ցույց տալիս իրաքյան զինյալներին, ովքեր լուրջ կորուստներ են ունեցել: Մոսուլի ազատգրման ընթացքում ավելի շատ խաղաղ բնակիչներ են զոհվել:

Ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված լքել են իրենց տները: Քաղաքի շատ բնակավայրեր ավերակների են վերածվել:

Մոսուլ քաղաքի ազատագրումը իրաքյան բանակի կողմից լուրջ հարված էր խմբավորմանը: Սակայն դա դեռեւս չի նշանակում, որ «Իսլամական պետությունը», որն արգելված է մի շարք երկրներում, այլեւս իրենից վտանգ չի ներկայացնում:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝