Նեապոլում բնակելի շենք է փլուզվել, հաղորդվում է զոհերի մասին

2035628

РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իտալիայի Նեապոլ քաղաքում բնակելի շենք է փլուզվել:

Առայժմ երեք մարդու մահվան մասին է հաղորդվում: Կան նաեւ անհետ կորածներ եւ մեծաթիվ վիրավոր քաղաքացիներ:

Փլուզվել է Նեապոլի Տորե-Անունսիատա թաղամասի քառահարկ բնակելիներից մեկի վերջին հարկը:

Տեղի իշխանությունները հայտարարել են, որ կատարվածի առնչությամբ քննություն է իրականացվելու՝ պարզելու համար պատահարի պատճառները:

Դիտվել է՝