Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ Ֆրանսիայի հետ ակտիվացել են տնտեսական կապերը

4525298

Ռուսաստանի նախագահն ասել է, որ Մոսկվան հույս ունի, որ ռուս-ամերիկյան խորհուրդն ակտիվ գործունեություն կծավալի՝ տնտեսական, ֆինանսական, արդյունաբերական եւ առեւտրային հարցերով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիացմունքով է խոսել ՌԴ եւ Ֆրանսիայի հարաբերությունների զարգացման մասին: Էմմանուել Մակրոնի հետ հանդիպմանը նա ընդգծել է, որ աճում է երկու երկրների ապրանքաշրջանառությունը:

«Չնայած բոլոր դժվարություններին՝ ակտիվանում են տնտեսական կապերը, ավելանում է ապրանքաշրջանառությունը»,- ասել է Պուտինը:

«Համաձայն ձեր առաջարկության, մենք սկսել ենք հասարակության ֆորումի ստեղծման աշխատանքները»,- դիմել է նա Մակրոնին:

«Հանդիպումից հետո մենք կիրականացնենք մեր պայմանավորվածությունները»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ կլիմայի հարցերով փարիզյան համաձայնագրի իրականացմանը:

Կլիմայական հիմնախնդիրը եղել է նաեւ Համբուրգում ընթացող  քսանյակի խմբի աշխատանքային օրակարգի մեջ: «Եթե խոսքն այդ հարցի մասին է, ապա դուք գիտեք մեր դիրքորոշումը, մենք հավատարիմ ենք փարիզյան համաձայնագրին եւ մտադիր ենք դրանք իրականացնել»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ կլիմայական փոփոխությունների պատճառները դեռեւս հայտնի չեն:

Աղբյուր՝ tass.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝