
G20-ի գագաթաժողովի շրջանակում տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին անձնական հանդիպումը:
Ինչպես սպասում են Կրեմլում, երկկողմ բանակցությունների ընթացքում ՌԴ եւ ԱՄՆ ղեկավարներն ունենալու են «բավականին հանգամանալից զրույց»:
Զրույցը տեղի է ունենում Կոնգրես-կենտրոնում: Հանդիպումը սկսվեց ուշացումով:
Ռուսական կողմից հանդիպմանը ներկա է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին ասել էր, որ ուրախ է նրա հետ ծանոթանալ եւ հույս ունի, որ դրական արդյունք կունենա հանդիպումը: «Ես շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար եւ հույս ունեմ, որ, ինչպես դուք էիք ասել, մեր հանդիպումը դրական արդյունք կուենա»- նշել է Վլադիմիր Պուտինը հադիպման ժամանակ:
Աղբյուր՝ ՏԱՍՍ
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան