Համբուրգում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումները շարունակվում են

_96845957_epa312

Ցուցարարները Համբուրգում, որտեղ արդեն մեկնարկել է G20-ի գագաթաժողովը, ոստիկանների վրա նետել են բռնկվող խառնուրդով շշեր, փոխանցում է տեղի ոստիկանությունը:

«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ չարտոնված ակցիաներ տեղի են ունենում ամբողջ քաղաքում:

Ցուցարարների հետ բախումների հետեւանքով 159 ոստիկան ստացել են մարմնական վնասվածքներ, 45 անկարգապահ անձինք ձերբակալվել են:

Քաղաքում գործում են կազմակերպված ագրեսիվ խմբավորումներ, ովքեր փորձում են ներխուժել միջազգային առեւտրի կենտրոն, որտեղ տեղի է ունենում G20-ի գագաթաժողովը: Ծայրահեղականները գրավել են մի քանի ոստիկանական ավտոմեքենաներ:

Ակտիվիստներն իրենց հերթին մեղադրում են ոստիկանությանը լիազորությունների չարաշահման մեջ՝ հայտարարելով, որ իրավապահ մարմինների ռեակցիան ավելի շատ սպառնալիքի է նման, իսկ ջրցանների եւ արցունքաբեր գազի օգտագործումը ցուցարարների նկատմամբ անընդունելի է:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե համաշխարհային առաջնորդները «կույր ու խուլ» չեն եղել Համբուրգի փողոցներում տեղի ունեցած անկարգությունների հարցում:

_96845955_reuters68 _96845959_reu406 1498007591

Աղբյուր՝ ria.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝