Փխենյանը բալիստիկ հրթիռի նոր փորձարկում է իրականացրել

19755909_1210143475780924_1695051817_n

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են «Խվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին, տեղեկացնում է BBC-ն: Այդ մակնիշի հրթիռը հնարավորություն ունի հասնելու մինչեւ ԱՄՆ-ի տարածքը:

Բալիստիկ հրթիռն անցել է ավելի քան 930 կմ, թռիչքի տեւողությունը կազմել է 37 րոպե:

Բալիստիկ հրթիռի արձակումից հետո Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն բողոքի նոտա է հղել Հյուսիսային Կորեային, իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Չինաստանին Փխենյանի հարցում կոշտ դիրքորոշում որդեգրել։  

Վերջին շրջանում Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաճախակիացրել են հրթիռների փորձարկումները: Միայն ընթացիկ տարում արձակվել է 11 բալիստիկ հրթիռ:

19758048_1210143489114256_1477541344_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝