Ֆրանսիայում ձերբակալվել է Մակրոնի դեմ մահափորձ նախապատրաստող կասկածյալը

19691142_1209368969191708_828343949_n

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Արժանտեյա քաղաքի 23-ամյա բնակչին, ով սպառնացել է սպանել նախագահ Էմանուել Մակրոնին, հաղորդում է BBC-ն:

Հաղորդվում է, որ տղամարդը ծրագրել է մահափորձ կազմակերպել հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման առիթով կազմակերպված շքերթի ժամանակ: Կասկածյալն այդ մասին գրել է սոցցանցում՝ ցանկանալով ձեռք բերել Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ:

Երբ իրավապահները ժամանել են կասկածյալի տուն, նա սպառնացել է խոհանոցային դանակով: Երիտասարդի ավտոմեքենայում հայտնաբերվել է եւս 2 դանակ:   

Հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ ցանկանում է սպանել Մակրոնին քաղաքական դրդապատճառներով: Նա իրեն կոչել է ազգայնական, եւ ժամանակին իր հիացմունքն է արտահայտել 2011թ.-ին 77 մարդու սպանած նորվեգացի Անդերս Բրեյվիկի գործողությունների առիթով:  

 

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝