Չինաստանն ԱՄՆ-ի ականակիր նավի տեղաշարժը ռազմական սադրանք է անվանել

1495706187_1

Չինաստանի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ի USS Stethem ականակիր նավի՝ Սիշա վիճելի կղզիների ջրային տարածք մուտք գործելու կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված այդ գործողությունը քաղաքական եւ ռազմական լուրջ սադրանք է: Նշվում է նաեւ, որ ՉԺՀ-ի ռազմանավերը եւ կործանիչներն ուղղություն են վերցրել դեպի նավը՝ նախազգուշացնելով ամերիկացի զինվորականներին:

Չինաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն կոպտորեն խախտել է ՉԺՀ-ի ինքնիշխանությունը եւ միջազգային իրավունքի նորմերը:  «ԱՄՆ-ն հերթական անգամ ռազմանավ է ուղարկում Սիշա չինական կղզիների ջրային տարածք՝ ոտնահարելով Չինաստանի օրենքները եւ միջազգային իրավունքի համապատասխան նորմերը, կոպտորեն խախտելով եւ խափանելով Չինաստանի ինքնիշխանությունը, խաղաղությունը եւ անվտանգությունը»,-նշվում է հաղորդագրության տեքստում:

Հարավ-չինական ծովում գտնվող կղզիները տարածքային վեճի առարկա են հանդիսանում Չինաստանի, Թայվանի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Բրունեյի եւ Վիետնամի միջեւ:  Առավել լարված իրավիճակ է Սկարբորո  ծովաժայռերի եւ Սպրատլի կղզիախմբի շուրջ, որտեղ նավթի եւ գազի հսկայական պաշարներ կան: 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝