Էրդողանը եւ Շոյգուն փակ հանդիպում են անցկացրել Ստամբուլում

19691282_1208573942604544_239765719_n

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպում է անցկացրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, հաղորդում է Lenta.ru-ն:

Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում նշված է. «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թարաբյայի նստավայրում ընդունել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուին»: Հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում:

Փակ դռների հետեւում անցկացված այս հանդիպումը համարում են Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման նախապատրաստություն, որը տեղի կունենա Համբուրգում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում: 

Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ՝ քննարկելով Սիրիայում տիրող իրավիճակը:

Երկու երկրների առաջնորդները նախորդ անգամ միմյանց հանդիպել են մայիսին՝ Մոսկվայում: Այդ հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվել էին չեղարկել փոխադարձ առեւտրային սահմանափակումները:

Աղբյուր՝ Lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝