Մոսկվայում անբարենպաստ եղանակի պատճառով չվերթներ են հետաձգվել

19621733_1206474542814484_1929166324_n

Մերձմոսկվայում կայծակի հարվածից մահացել է մեկ տղամարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մոսկվայում բուժօգնության համար դիմել է ուժեղ հեղեղից տուժած մեկ մարդ: Ամպրոպի հետևանքով Մոսկվայում և շրջանում շուրջ 4 հազար բնակիչ մնացել են առանց էլեկտրականության:

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել եւ չեղարկվել է ավելի քան 40 չվերթ:

Մայրաքաղաքում սպասվում են անձրեւներ, ամպրոպ ու կարկուտ, քամու ուժգնացում: Բնակիչներին խորհուրդ է տրվում զգուշանալ, շրջանցել գովազդային վահանակները եւ երերուն կառույցները:19578089_1206474749481130_365440137_n 19621733_1206474542814484_1929166324_n

 Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝