Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Պուտինի ղրիմյան այցի կապակցությամբ

putin_crimee

Պաշտոնական Կիեւը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի՝ անեքսիայի ենթարկված Ղրիմ կատարած այցն Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է, հաղորդում է Deutsche Welle-ն:

Ուկրաինայի ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղրիմյան այցի կապակցությամբ:

Կիեւում նշում են, որ ռուսաստանցի պաշտոնյաների նմանօրինակ այցերը չեն համաձայնեցվում ուկրաինական կողմի հետ, եւ դա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է: Այդ կերպ ռուսաստանցիները ոտնահարում են միջազգային իրավունքի՝ բոլորի կողմից ընդունված նորմերը:

Բողոքի նոտան հասցեագրվել է ՌԴ ԱԳ նախարարությանը: Նշենք, որ ՌԴ նախագահը 2014թ.-ի Ղրիմի անեքսիայից հետո բազմիցս այցելել է այդ տարածաշրջան:19265000_1201520969976508_1757774851_n 19458151_1201520973309841_1250733074_n 19458164_1201520976643174_1008118702_n19495783_1201520993309839_1379314116_o

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

 

Դիտվել է՝