Լոնդոնում բեռնատարը մխրճվել է մզկիթից դուրս եկող բազմության մեջ

19369790_1196047477190524_266703255_n

Լոնդոնի հյուսիսում, մզկիթներից մեկի մոտ 48-ամյա տղամարդը բեռնատար մեքենայով վրաերթի է ենթարկել տասնյակ քաղաքացիների, հաղորդում է BBC-ն: Կա մեկ զոհ, 10 վիրավոր: Վրաերթ կատարած տղամարդը ձերբակալվել է:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ոստիկանությունը միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչություն։

Մեծ Բրիտանիայի մուսուլմանների խորհրդի ղեկավար Հարուն Ռաշիդ Խանը հայտարարել է, որ վարորդն ավտոմեքենան միտումնավոր վարել է մարդկանց վրա, ովքեր դուրս են եկել մզկիթից:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվեց 7 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվեցին, իսկ մայիսի 22-ին Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 22 մարդ:

19244092_1196047550523850_1099162158_n 19265217_1196047547190517_345183331_n 19369439_1196047543857184_507679826_n 19369837_1196047553857183_34984204_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝