Ֆրանսիայում տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլը

elections

Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:

Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ:

Առաջատարը նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումն է, որի օգտին քվեարկել է ֆրանսիացիների 32,3%-ը:  «Հանրապետական» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 15,8%-ը,  Մարին Լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը ստացել է 13,2%-ի քվե, ձախակողմյանների օգտին քվեարկել է ֆրանսիացիների 11,0%-ը, իսկ նախկին իշխանական սոցիալիստական կուսակցության օգտին՝ 7,4%-ը:

Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուներին հարկավոր էր ստանալ ձայների ավելի քան 50%-ը: Հաջորդ փուլում  հաջողության հասնելու համար բավական կլինի մրցակիցներին շրջանցելը:

Դիտվել է՝